«Մենք սիրում ենք մեր դուստրերին, բայց մեզ որդի է անհրաժեշտ»
Այս միտքն արտահայտում է ընդհանուր տրամադրվածությունը Հայաստանում և նորածինների բնականոն սեռային համամասնության հետզհետե մեծացող շեղման հիմքն է հանդիսանում: . յուրաքանչյուր 114 նորածին տղայի դիմաց ծնվում է 100 նորածին աղջիկ, այն պարագայում, երբ բնականոն սեռային հարաբերակցությունը 105 է: Վերջերս մենք Հայաստանում տարբեր խմբերի հետ հանդիպումներ ենք ունեցել՝ ավելի լավ հասկանալու սեռային նախապատվության խորքային պատճառները, որպեսզի փորձենք օգնել արդյունավետ լուծումներ առաջադրել քաղաքականության մակարդակում:




