Voices from Europe & Central Asia
Syndicate content

Հայաստանի ապագան՝ պատկերված նկարներով և բառերով

Vigen Sargsyan's picture
Also available in: English


Ինչպես հայ-ամերիկյան գրող և հումանիստ Վիլյամ Սարոյանը (1908-1981 թթ.) մի անգամ ասել է, երեխաները «միակ ցեղն են երկրագնդի վրա՝ մարդկանց ցեղը»: Իրոք, արտահայտվելիս՝ մանուկներից հոսում է անկեղծություն և անմեղություն, ինչը հաճախ այնքան լավ է իր արտացոլումը գտնում նրանց նկարներում և գեղանկարներում: Ըստ նրանց ուսուցիչների՝ նրանք կարող են չափազանց ստեղծագործ լինել, թե՛ գեղանկարչության, թե՛ նկարչության, թե՛ երաժշտության և թե՛ կատարողականության մեջ և հատկապես մինչև 10-ից 11 տարեկանը:
 
Ուստի, Հայաստանի համար Համաշխարհային բանկի` առաջիկա Երկրի համակարգված գնահատման նախագծման ժամանակ մեր հանրային լայն քննարկումների շրջանակում որոշեցինք ստեղծագործական մրցույթ անկացնել հայ երիտասարդների շրջանում:
 
Նախ Երևանի թիվ 19 դպրոց այցելեցինք և չորրորդ և հինգերորդ դասարանցիներին խնդրեցինք ներկայացնել «Ապագայի Հայաստանի» մասին իրենց պատկերացումները: Ի ուրախություն մեզ՝ երեխաներն իրենց ուսուցիչներից կազմված ժյուրիին ներկայացրեցին 100-ից ավելի նկարներ:

Զարմանալի չէ, որ երեխաների նկարներն հաճախ հոգեբանության մեջ են օգտագործվում՝ որպես հուզական բանականության, վստահության և ինքնության գնահատման գործիք: Իրոք, նրանց նկարները կարող են իրենց պատկերացրած կյանքի անկեղծ արտացոլումը լինել, այնպես ինչպես իրենք են պատկերացնում՝ ընդգրկելով իրենց շրջակա աշխարհի յուրահատուկ դիտարկումները: Յուրաքանչյուր նկար նման է ձյան փաթիլի՝ երկրորդ նմանը չկա:


Այսպես՝ ի՞նչ իմացանք Երևանի դպրոցականների նկարներից:
 
Նկարների վերնագրերում տեսնում ենք նրանց՝ Հայաստանի ապշեցնող տեսլականը, օրինակ՝ «Հայաստանը նկար է, որ Արարիչն իր վրձինով նկարել է», «Շենքեր, որոնց մեջ քնած են անհոգ մարդիկ» և «Հայաստանի թռչող մեքենաները»:
 
Երեխաների արվեստի հոյակապ գործերը կարելի է տեսնել այստեղ, ինչպես նաև տեսանյութում, որը պատկերում է դպրոցում երեխաների նկարելու ընթացքը:
 

Մենք նաև նմանատիպ միջոցառում կազմակերպեցինք ուսանողների շրջանում՝ նրանց ուղղելով երեք հարց: Խնդրեցինք, որ մեկ ածականով բնորոշեն առաջին միտքը, որ գալիս է Հայաստանի ապագայի մասի մտածելիս:
 
Հարցումն անցկացվեց 64 ուսանողի շրջանում՝ Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից, ընդ որում մասնակիցներից 29-ը մարզերից էին, իսկ 35-ը՝մայրաքաղաք Երևանից: Պատասխանողների 55 տոկոսն իգական, իսկ 45 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ էին: Մենք նրանց պատասխանները խմբավորեցինք երեք «բառապատկերում»՝ ըստ տոկոսային կշիռների: Եվ ի՞նչ եք կարծում՝ նրանց մոտ ի՞նչ մտքեր ծագեցին:
 
Կրթությունը, աղքատությունը, արտագաղթն ու անորոշությունը աչքի էին ընկնում պատասխաններում՝ Հայաստանի բուռն նկարագրությունների կողքին, ինչպիսիք են՝ պայծառը և հիասքանչը: Չնայած մեր երկրի առջև ներկայումս ծառացած մարտահրավերներին՝ երիտասարդ սերունդը, բարեբախտաբար, ամուր հավատ ունի իրենց երկրի ապագայի նկատմամբ:
 
Ինչպես ասում են՝ մեկ անգամ ես երիտասարդ լինում: Երեխաներն ու երիտասարդներն արժանի են հատուկ ուշադրության և ներդրումների, եթե նրանց օժտելու ենք հնարավորություններով և աջակցելու, որ կյանքում հասնեն իրենց լիարժեք ներուժին: Արվեստի կամ այլ միջոցներով արտահայտված նրանց ձայնը լսելը և լսելի լինելու նրանց իրավունքը հարգելը պետք է ընկած լինի մեր երկրում քաղաքականության մշակման և զարգացման նպատակների հիմքում:
 
Առավել, քան հուզված եմ ինձ և գործընկերներիս տրամարդրված՝ հայ երեխաների և երիտասարդների մտքերն ու ստեղծարարությունը Ձեզ ներկայացնելու համար: Հուսով եմ՝ դրանք տեսնելը Ձեզ ևս գոհունակություն կպատճառի:

Add new comment