Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը: Եվ թող Ձեզ չզարմացնի, որ այն գալիս է կանանց միջազգային տոնից ընդամենը մեկ ամիս անց. մենք որպես կանոն երկու տոները միացնում ենք՝ ստեղծելով 30-օրյա տոնակատարության հնարավորություն:
Հայաստանում, որը հարմարավետորեն տեղակայված է աշխարհագրական և մշակութային խաչմերուկներում, մենք բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր դիտելու հնարավորություն ենք ստանում: Վերջերս հայտնաբերեցի մի հիանալի կինոնկար՝ «Թաքնված գործիչներ» (անգլ.՝ Hidden Figures ), որը բավականաչափ հետաքրքրություն էր առաջացրել այս խիստ գիտական մտածողությամբ երկրում: Այն ոգեշնչող պատմություն է, որը հեշտությամբ սովորեցնում է հետևյալը՝ բոլոր հայ ուսանողներն ու աշխատողները հմտություններով, հնարավորությամբ, ընտանիքի և համայնքի օժանդակությամբ ապահովված լինելու դեպքում կարող են հասնել աստղերին:
Անցյալ ամիս, ոգեշնչված կանանց միջազգային օրվա առիթով, քննեցինք Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերը և շեշտադրեցինք ապագա տնտեսական աճի համար առաջնահերթ շարժիչ ուժի՝ գիտելիքահենք տնտեսական ոլորտների որոշ հատուկ ուղղությունները՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա կամ ԳՏԻՄ:
Ահա վերջնարդյունքը՝ ԳՏԻՄ աշխատատեղերը, հավանաբար, գերազանց աշխատատեղեր են և հնարավոր է, որ հատկապես այդպիսին լինեն կանանց համար, մի քանի պատճառով. դրանց պահանջարկն ավելի և ավելի է մեծանում, դրանք օգնում են աշխատողներին ձևավորել հմտություններ, ճկուն են, ավելի բարձր են վարձատրվում և աշխատավարձերի գենդերային խզումներն ավելի փոքր են:
Հայաստանում վերջերս ավարտել ենք մի հետաքրքիր հետազոտություն՝ կիրառելով խառը մեթոդներով մոտեցում՝ հասկանալու ուսուցման և աշխատանքի ժամանակ կանանց առջև ծառացած արգելքները և ահա թե ինչ ենք պարզել.
Հասարակական նորմերը մեծ արգելք են
Մշակութային կարծրատիպերը, որոնք վերաբերում են աշխատանքի այն տեսակներին, որոնցով կանայք պետք է զբաղվեն, և տանը նրանց պարտականություններին, Հայաստանում ԳՏԻՄ ոլորտում ավելի հավասարակշռված զբաղվածության համար ամենաընդգծված արգելքն են: Սա պայմանավորված է պահպանողական նախապաշարմունքների վերածնունդով, որոնք ի հայտ եկան Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես նաև ֆինանսական ճգնաժամերով և տնտեսական լճացմամբ, այն պատկերացմամբ, որ գենդերային հավասարությունն անհասանելի է: Գործազրկությունն ու թերզբաղվածությունը մարտահրավեր դարձան թե՛տղամարդկանց, և թե՛ կանանց համար:
Ավելին, ԳՏԻՄ-ի հեղինակությունը տուժեց, քանի որ առաջացավ «քաղցած ինժեների» կարծրատիպը՝ խորհրդային կրթությամբ մասնագետ աշխատանքի նվազ հեռանկարներով, իսկ աճող ՏՏ ոլորտը միայն մասամբ է փոխում այս ընկալումը:
Անհատական ընտրությունները ևս խոչընդոտում են կանանց
Թեև Հայաստանում հասանելիության, ընդգրկվածության և նվաճումների մակարդակը սեռերի միջև հավասար է, կանայք և աղջիկներն իրենց ընտրությամբ կրթության ԳՏԻՄ ոլորտներից դուրս կրթական ուղի և կարիերայի բնագավառ են ընտրում: Նշված պատկերը ոչ միայն կանանց զրկում է բարձր վարձրատրվող և ճկուն աշխատանքի բազմաթիվ օգուտներ քաղելու հնարավորությունից, այլև սպառնում է ընդհանուր առմամբ երկրի մրցունակությանը:
Ստորև աղյուսակում ամփոփվում են տարբեր գործոններ, որոնք կարող են սահմանափակել կանանց կողմից ԳՏԻՄ ոլորտներում ուսումը և ԳՏԻՄ կարիերայի հետամուտ լինելը: Դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է՝ օգտագործելով թե՛ որակական, թե՛ քանակական տեղեկություններ և վերջնական զեկույցում (մայիսին մատչելի կլինի այստեղ) մանրամասն կքննարկվեն ինչպես կրթության սահմանափակումները, այնպես էլ՝ աշխատանքի:
Բարի լուրն այն է, որ կարծրատիպերը կարող են հաղթահարվել, իսկ արգելքներն իջեցվել համեմատաբար պարզ, ծախսարդյունավետ և կենտրոնացած քաղաքականության գործողություններով, որոնք իրականացվում են երեք հիմնական ուղիներով՝ կրթական հաստատություններ, աշխատավայր և ընդհանրապես հասարակություն:
Հայաստանում ԳՏԻՄ ոլորտում գենդերային հավասարության արգելքների ամփոփում Ուսման ժամանակ
Ուսման ժամանակ |
|
||||
Աշխատավայրում |
|
||||
Ընդհանուր |
|
Քանակական տվյալները հավաքվել են Ազգային վիճակագրական ծառայությունից, իսկ որակական վերլուծությունը կատարվել այն գործոնների առկայությունը և հարաբերական ազդեցությունն ուսումնասիրելու համար, որոնք կանխում են Հայաստանի կանանց՝ ուսումնական հաջողությունը ԳՏԻՄ ոլորտում արդյունավետ կարիերայի վերածումը: Ֆոկուսային խմբեր են կազմակերպվել Հայաստանի23 ԳՏԻՄ ուղղվածությամբ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ոլորտներից չորսում, ԳՏԻՄ ուղղվածությամբ 29 համալսարաններից չորսում և ԳՏԻՄ առաջատար 25 գործատուներից հինգում:
Կազմակերպվել են նաև ոչ ԳՏԻՄ ուղղվածությամբ ֆոկուսային խմբեր ՄԿՈՒ հաստատություններից և համալսարաններից չորսում և Երևանի (մայրաքաղաք), Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնում: Անցկացվել են նաև խորացված, անհատական հարցազրույցներ ֆոկուսային խմբերը փոխլրացնելու համար:
Join the Conversation