Published on Eurasian Perspectives

«Շնորհակալությու՛ն հայրիկ»

Armenian fathers and their daughters Armenian fathers and their daughters

Ոչ վաղ անցյալում գենդերային հավասարության բարելավման ուղղությամբ շատ ձեռքբերումներ են  գրանցվել: Եկեք արագ հետհայացք նետենք…

Քվեարկելու իրավունքը 1948 թ. միջազգային իրավունքով սահմանելու շնորհիվ, այսօր կանայք գրեթե ամենուր ունեն քվեարկելու իրավունք: Կանանց գրագիտության ցուցանիշները աշխարհի չափահաս կանանց շրջանում 2016 թվականին հատեցին 80 տոկոսի շեմը՝ 1970-ականների շուրջ 60 տոկոսի համեմատ: Նվազել է ծննդաբերության ընթացքում մայրական մահացությունը, որին  հաջորդել է կանանց կյանքի սպասվող տևողության զգալի աճը:

Եկամտի բոլոր մակարդակներում գտվող երկրներում ավելի մեծ թվով կանայք տանը կատարած չվարձատրվող աշխատանքից բացի, զբաղվում են տնտեսական գործունեությամբ և ավելի հավանական է, որ զբաղեցնեն ղեկավար պաշտոններ, քան քսան տարի առաջ: 2019 թվականին օրենսդիրի 4 տեղից 1-ը (փոքր ինչ ավելին) աշխարհում զբաղեցնում էին կանայք, որը 1995 թվականի նրանց մասնաբաժնի կրկնապատիկից ավել է:

Սակայն դեռ երկար ճանապարհ կա  անցնելու…

Չնայած ձեռքբերված նշանակալի առաջընթացին՝ կարևոր ուղղություններով դեռևս կան գենդերային էական խզումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարներով՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ը կյանքի ընթացքում բռնության  է ենթարկվում: Սեռով պայմանավորված բռնությունը ոչ միայն անընդունելի է մարդասիրական հիմնավորումներով, այլ նաև տնտեսական գին ունի, որն ըստ հաշվարկների  կազմում է 1.5 տրիլիոն դոլար կամ համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 2 տոկոսը:

Գենդերային անհամաչափությունները դրսևորվում են հնարավորության անհավասարությամբ: «ՄԱԿ Կանայք»-ը բացահայտել է, որ տղամարդկանց համեմատ՝ կանանց մոտ ավելի ցածր է աշխատաշուկայում և ավելի բարձր՝ գործազուրկ լինելու հավանականությունը: Կանայք քիչ են վարձատրվում՝ տղամարդու ստացած յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց վաստակելով 77 ցենտ: Միևնույն ժամանակ, կանայք անհամաչափ պատասխանատվություն են կրում չվարձատրվող խնամքի և ընտանեկան աշխատանքի համար, որը կարող է կազմել ՀՆԱ-ի ընդհուպ 10-ից մինչև 39 տոկոսը:

Խիստ մտահոգիչ է նաև հասանելիության անհավասարությունը: Ավելի ցածր զբաղվածությունն ու աշխատատեղերի առավել ցածր որակն ուղեկցվում է զբաղվածությամբ պայմանավորված սոցիալական պաշտպանությունից օգտվելու նվազ հնարավորությամբ, ինչպիսիք են կենսաթոշակները և գործազրկության կամ մայրության նպաստները: Ավելի քիչ հավանական է, որ կանայք օգտվեն ֆինանսական հաստատություններից կամ բանկային հաշիվ ունենան, քան տղամարդիկ: Թեև աշխարհում գրանցված ձեռնարկությունների 30 տոկոսից ավելին կանանց է պատկանում, կին ձեռնարկատերերի միայն 10 տոկոսն ունի իրենց բիզնեսն ընդլայնելու համար անհրաժեշտ կապիտալ:

Այս խզումներն իրական ծախսեր են հասարակության համար …

Ինչպես նշվում է «Կանայք, գործարարություն և իրավունք 2020»-ում՝ «հնարավորության հավասարությունը լավ տնտեսագիտություն է»: Ըստ «ՄըքՔինզի»-ի՝ եթե կանայք և տղամարդիկ նույնությամբ մասնակցեին տնտեսությանը, «լիարժեք ներուժի» այս սցենարը մինչև 2025 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշը կավելացներ 28 տրիլիոն դոլարով (26 տոկոսով): Մյուս կողմից, սեռերի խզումների գինն, ըստ հաշվարկների, տնտեսության համար կազմում է ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը:

Այստեղ՝ Հայաստանում, մենք բացահայտել ենք գենդերային մի շարք խզումներ, որոնք դրսևորվում են կնոջ ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք սկսում են որդիներին նախապատվություն տալուց, որին հաջորդում է կրթության ոլորտում առարկաների ընտրության մեջ «ըստ սեռերի հոսքեր»-ի ձևավորումը, երբ երիտասարդ կանայք իրենց դուրս են թողնում բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (STEM) բնագավառներից:

Սա հանգեցնում է  աշխատուժի կազմում կանանց ավելի ցածր մասնակցության, ըստ սեռերի վարձատրության հստակ տարբերության և քաղաքական ու գործարար ղեկավար պաշտոններում սահմանափակ ներկայացվածության: Ըստ հաշվարկների՝ զբաղվածության և ձեռնարկատիրության մեջ կանանց զիջող մասնակցության գինը Հայաստանի համար կազմում է երկրի ՀՆԱ-ի  14 տոկոսը:

Երբ աղջիկներին տրվում է իրենց ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն, մենք բոլորս ավելի շահեկան վիճակում ենք լինում…

Մեջբերենք 20-րդ դարասկզբի հայ հայտնի արձակագիր և ակտիվիստ Զապել Եսայանին. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։» Պատմության ընթացքում շատ կանայք են բռնել ինքնաիրացման ուղին՝ ի շահ մեր հասարակության:

Հայաստանյան մի քանի օրինակներից են. Դիանա Աբգարը՝ 1919-1920 թթ. Ճապոնիայում Հայաստանի հյուպատոսը, Հայաստանում քաջ հայտնի է որպես աշխարհի առաջին կին դիվանագետներից մեկը: Անիտա Կոնտին՝ ֆրանսահայ հետազոտող և լուսանկարիչ, դարձավ առաջին օվկիանոսագետը և պաշտպանում էր ծովային աշխարհի առավել պատասխանատու կառավարումը:

Կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարումը …

Ոգեշնչող այս կանանց ընդհանրություններից մեկը հասարակության մեջ կանանց դերին վերաբերող սոցիալական նորմերը և ընկալումները հաղթահարելու նրանց ունակությունն է․ տարածված, տեղի չտվող և բացասական այնպիսի կարծրատիպեր, ինչպիսիք են՝ «որդիներն ավելի ուժեղ են», «աղջիկները մաթեմատիկայից լավ չեն», կամ «գործարարությունը տղամարդու աշխարհն է»:

Այն մեզ մոտեցնում է այն կարևոր դերին, որ տղամարդիկ և տղաները կարող են կատարել սեռերի հավասարության և աղջիկների համար իրավունքներ նվաճելու ուղղությամբ: Մասնավորապես հայրերը կարող են նշանակալի ազդեցություն ունենալ՝ հանդես գալով որպես իրենց դստեր (դուստրերի) պաշտպան՝ հանուն նրանց հավասար իրավունքների և ընդդեմ նրանց ճանապարհին ծառացած գենդերային արգելքների:

Իրոք, հետազոտությունը ցույց է տալիս, որ հայրերը կարող են ուժեղ և դրական ազդեցություն ունենալ ձևավորվող չափահաս դուստրերի ինքնագնահատականի վրա:

Հայրիկի հպարտությունը...

Բոլոր աղջիկների համար ավելի լավ և պայծառ ապագա կերտելու գործում հայրերի դերը ոգեշնչել է մեզ այստեղ՝ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում աշխատողներիս, պատրաստելու տեսանյութ , որը ներկայացնում է իրենց դուստրերի նկատմամբ զգացած հպարտությանը և նրանց հետ կապված իրենց իղձերին հաղորդակից դարձնող հայ հայրերի:

 

 

 

Տեսանյութում ցուցադրվող երիտասարդ կանայք նկարագրում են, թե ինչպես  են ձգտում իրացնել իրենց ներուժը՝ հենվելով նրանց բոլորի միջև գոյություն ունեցող մեկ ընդհանրության վրա՝ հայրերի, ովքեր հավատում են նրանց որպես անհատների և տալիս նրանց ազատ, վստահված և զորեղացած զգալու հնարավորություն:

Անձամբ ինձ շատ հոգեհարազատ են այս պատմությունները, քանի որ շատ առումներով դրանք իմ սեփական պատմության արտացոլումն են՝  որպես մի անհատի, ում վիճակվել է հրաշալի և սատարող հայր ունեցող կին լինել: Կարծում եմ այս երիտասարդ կանայք         ՝ Ալլան, Աննան, Թերեզան, Տաթևիկը, Գոհարը, Շողերը և Մանեն կմիանան ինձ՝ պարզապես ասելու՝ «Merci Papa!» կամ «Շնորհակալությու՛ն հայրիկ»:


Authors

Sylvie K. Bossoutrot

Country Manager, World Bank Armenia

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000