Published on Digital Transformation

Համացանցի ավելի մատչելի և գրավիչ ծառայությունները հավասարազոր են առցանց տիրույթում ավելի մեծ թվով մարդկանց

Այս տարի 50-րդ անգամն է, ինչ մայիսի 17-ը նշվում է որպես Հեռահաղորդակցության և տեղեկատվության հասարակության համաշխարհային օր: Համացանցից ներկայումս օգտվում է աշխարհի բնակչության կեսից ավելին՝ ըստ հաշվարկների 4.3 միլիարդ մարդ, և մարդկանց ընդհանուր թվի 90%-ն ապահովված է առնվազն հիմնական տվյալային ծառայությունների ծածկույթով: Որոշ երկրներում շատ բարձր է համացանցի օգտագործման մակարդակը. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամների՝ զարգացած տնտեսությունների խմբում անհատների 84%-ն օգտվում է համացանցից: Որոշ երկրներ, ինչպիսիք են Իսլանդիան կամ Հարավային Կորեան, օգտատերերի թվում հաշվում են գրեթե բոլորին: Իսկ աշխարհի մնացա՞ծ երկրները: Ի՞նչն է աշխարհի բնակչության գրեթե կեսին ետ պահում համացանցի օգտագործումից:

Առցանց տիրույթից մարդկանց դուրս պահող գործոնների վերաբերյալ մենք որոշ հուշումներ ենք ստանում՝ օգտվելով Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի տնային տնտեսությունների ազգային հարցումներից: Համաշխարհային բանկն Արևելյան գործընկերության երկրներում աշխատում է Եվրամիության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն թվայնացման համար» նախաձեռնության շրջանակում, որի նպատակը լայնաշերտ համացանցի զարգացման իրենց ռազմավարությունների նախագծման և իրականացման հարցում երկրներին աջակցելն է: Երկրների նշված խմբում համացանցից կանոնավոր կերպով օգտվող անձանց մասնաբաժինը (յուրաքանչյուր երկրում հարցմանը նախորդած երեք ամիսների ընթացքում) տատանվում է Ադրբեջանի շուրջ 80%-ի ու Վրաստանի և Ուկրաինայի 50-60%-ի տոկոսի միջև: Նշված հարցումերից յուրաքանչյուրում ներառված են առցանց տիրույթում մարդկանց չգտնվելու մասին տարբեր հարցեր։ Պատճառները տարբեր են, և որոշ չափով հուշում են,  թե պետական քաղաքականությամբ ինչպես կարելի է անել ավելին՝ ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելու համար:

 

Internet use by individuals and Internet access by households, ITU (2018)
Գծապատկեր 1. Համացանցի օգտագործումը ֆիզիկական անձանց կողմից և համացանցի հասանելիությունն ըստ տնային տնտեսությունների, ՀՄՄ (2018)

 

Հասանելիություն և մատչելիություն

Զարմանալի չէ, որ մարդիկ հաճախ առցանց տիրույթում չեն գտնվում, քանի որ ցանցերը նրանց համար հասանելի չեն: Սակայն, հասանելիությունից զատ, խնդիր է մատչելիության վատ ցուցանիշը: Արևելյան գործընկերության չորս երկներում, որտեղ տվյալները հասանելի են, մարդիկ բացատրում են, որ չեն կարող իրենց թույլ տալ սարքավորում գնել՝ համացանցից օգտվելու համար և հասանելիության բարձր գինը՝ ամսավճարը կամ սկզբնական տեղադրման ծախսերը, նշում են որպես համացանցին միացած չլինեկու հիմնական պատճառ: Օրինակ՝ համացանցին չմիացած մոլդովացիների 60%-ը որպես խոչընդոտ է նշում սարքերի (օրինակ՝ համակարգիչների) արժեքը:

 

Figure 2: Reasons for not being connected to the internet, countries’ national surveys (c. 2015)
Գծապատկեր 2. Համացանցին միացած չլինելու պատճառները, երկրների ազգային հարցումներ (մոտ. 2015)

 

Գրավչության պակա՞ս

Զարմանալիորեն առցանց տիրույթում չգտնվողներից շատերը նշում են իրենց մոտ համացանցին միանալու հետաքրքրության, կարիքի կամ ցանկության բացակայության մասին: Թե՛ քաղաքային, թե՛ գյուղական վայրերում ցանցին չմիացած հայաստանցիների մեկ քառորդից ավելին նշում է, որ համացանցին միանալու հետաքրքրություն, ցանկություն կամ կարիք չունի: Նշված պատասխանը խնդրահարույց է հետզհետե թվայնացող աշխարհում. առցանց տիրույթում չգտնվող մարդիկ և բիզնեսները տեղեկատվության, ծառայությունների և շուկաների հասանելիության առումով ետ մնալու վտանգ են կրում:

Հետաքրքրական է, հատկապես հաշվի առնելով թվային ծառայությունների առնչությունը երիտասարդների հետ,  որ Հայաստանում և Վրաստանում համացանցին չմիացած երիտասարդների գրեթե մեկ երրորդն ասում է, որ կամ հետաքրքրված չէ, կամ չի գտնում, որ ունի համացանցին միանալու կարիք: Միևնույն ժամանակ 56 տարեկան և բարձր տարիքի համացանցից չօգտագործողների կեսից փոքր-ինչ ավելին Հայաստանում և Վրաստանում չի ցանկանում միանալ համացանցին կամ կարծում է, որ դրա կարիքը չունի:

Նշվածը մասամբ կարող է պայմանավորված լինել առցանց տիրույթում գտնվելու մասին տեղեկացվածության կամ համացանցն օգտատիրոջ համար շահեկանորեն օգտագործելու հմտությունների պակասով: Օրինակ՝ Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրում ավելի մեծ թվով մարդիկ կարող էին աշխատանքի որոնման առցանց հարթակներից օգտվել՝ հմտությունների և կրթության բոլոր մակարդակների համար աշխատանքի հնարավորություններ գտնելու համար: Օրինակ՝ Վրաստանում 2018թ.-ի դրությամբ համացանցի 15-29 տարեկան օգտատերերի միայն 30%-ն է առցանց որոնել կամ դիմել աշխատանքի: Գյուղերում համացանցի ութ օգտատիրոջից միայն մեկն է օգտվել համացանցի բանկային ծառայություններից:

Ուստի, համացանցից օգտվելու հմտությունների պակասին արձագանքումը խնդրի լուծման մաս է կազմում: Ադրբեջանում քաղաքաբնակների շուրջ մեկ հինգերրորդը և գյուղաբնակների մեկ քառորդը նշում է թվային համապատասխան հմտությունների պակաս ունենալու մասին: Այն տարբերվում է՝ ըստ երկրների: Օրինակ՝ Հայաստանի գյուղերում հմտությունների պակասը որպես արգելք նշող հարցվածների թիվը քաղաքներում հարցվածներից մեկ երրորդով ավելի է: Համացանցից օգտվելու հմտությունների պակասը վերաբերում է նաև Հայաստանի բոլոր չմիացած տարիքային խմբերին (15-19 տոկոս):

Ընդհանուր կրթական մակարդակը դեր է կատարում: Հայաստանում երբևէ համացանցից չօգտված մարդկանց կեսից ավելին (55 տոկոսը) միջնակարգ կամ ավելի ցածր կրթություն ունեն, և համացանց չօգտագործած անձանց ընդհանուր թվի 85%-ըը 36 տարեկան և բարձր տարիքի են: 2015թ.-ի դրությամբ միակցման հետ կապված կրթության նշված բացը հայաստանցիների շրջանում հավասարաչափ բաշխված էր բոլոր կրթական մակարդակներով, ընդ որում՝ կրթական բոլոր մակարդակներով մարդկանց շուրջ 17 տոկոսը չուներ համացանցից օգտվելու հմտություններ:

 

Պետական ի՞նչ քաղաքականությունները կարող են օգնել

Օգտագործման առումով թվային նշված խզումը կամրջելուն կարող են օգնել երեք տեսակի ջանքեր: Նախ և առաջ, և առավել ակնհայտը, համացանցի հասանելիության մեծացման միջոցառումներն են՝ ցանցերին տալով գյուղական կամ հեռավոր վայրեր ավելի խորությամբ թափանցելու հնարավորություն: Նման միջոցառումները կկրճատեն ցանցի ներդրումն ընդլայնելու ծախսերը և կավելացնեն ծառայություն մատուցողների համար նոր շուկաներ մուտք գործելու խթանները՝ մրցակցային ճնշման կամ մեխանիզմների միջոցով, օրինակ՝ պետություն-մասնավոր գործընկերություններով:

Պետական գերատեսչությունները կարող են նաև դիտարկել մատչելիության բարձրացման կարճաժամկետ ջանքերը: Օրինակ՝ շատ երկրներ ուսանողներին անվճար սարքեր են տրամադրել: Հայաստանում կար սարքերի գնումը ֆինանսավորելու պայմանների բարելավման լավ ծրագիր: Վրաստանում ներդրվում է ծրագիր, որը սոցիալապես անապահով տնային տնտեսություններին և գյուղական վայրերում փոքր տնտեսվարողներին տրամադրում է համացանցի միացման վճարների ծախսերը հոգացող հավաստագրեր:

Եվ երրորդը, մարդկանց ավելի լավ իրազեկող և նրանց համար համացանցն արժեքավորող ծրագրերը կօգնեն առցանց տիրույթում գտնվելու գրավչության բարձրացմանը: Կոսովոյում կառավարությունը կազմակերպել է առցանց տիրույթում մասնակցությունը և երիտասարդների կողմից եկամուտների ստեղծումը խթանելու ծրագիր՝  նրանց ուսուցանելով թվային աշխատանքի հարթակներում հաջողության հասնելու համար: Մալազիայում կան առցանց տիրույթում աշխատանքի կամ առցանց տիրույթում բիզնես հիմնելու ուղղությամբ ցածր եկամտով մարդկանց ուսուցման մի շարք ծրագրեր: Առցանց տիրույթում մատուցվող պետական և մասնավոր ծառայությունների տեսակների ավելացումը կարող է նաև ավելի լայն լսարանի համար խթանել գրավչությունը:

Թվային խզումը սովորաբար ընկալվում է ցանցերի հասանելիության առումով: Համացանցի ընդունման և օգտագործման վերաբերյալ վիճակագրության բարելավմանը և խորացմանը զուգահեռ՝ մենք ավելի հանգամանալից պատկերացում ենք կազմում այն մասին, թե մարդկանց ինչն է ետ պահում առցանց տիրույթում գտնվելուց: Օգտագործման առումով թվային խզման պատճառների վերացումը՝ ծառայությունների լայն հասանելիության, մատչելիության և գրավչության ապահովմամբ, ավելի մեծ թվով մարդկանց կընձեռի թվայնացող աշխարհի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և դրանցից  շահեկանորեն օգտվելու հնարավորություն:

Սույն վերլուծության իրականացման համար հեղինակները շնորհակալություն են հայտնում «ԵՄ-ն թվայնացման համար» նախաձեռնությանը, որին աջակցում է Եվրահանձնաժողովը և իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից:

 

Օգտագործված հարցումների հղումներ՝


Authors

Siddhartha Raja

Senior Digital Development Specialist

Stela Leuca

Consultant, Digital Development Global Practice

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000